-
15.02.2016|
16:39
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիա զորք չեն ուղարկել և չեն պատրաստվում, մինչդեռ Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ թուրք զինվորները՝ 12 մեքենաներով, զինված, հատել են Սիրիայի սահմանը:
-
15.02.2016|
10:28
ՈՒրբաթ օրը վաղ առավոտյան համաշխարհային տերությունները համաձայնության եկան՝ մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել, բայց Ռուսաստանին ու Ասադին թույլ կտա արագացնել հարձակումը և Կրեմլի ազդեցության մեծացումը տարածաշրջանում՝ The Wall Street Journal-ում գրում են Անտոն Տրոյանովսկին և Ջեյ Սոլոմոնը:
-
14.02.2016|
23:21
Երեքշաբթի օրը Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համառություն կդրսևորի և դիվանագիտական ջանքեր կգործադրի՝ ուղղված Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների անցկացմանը:
-
14.02.2016|
23:18
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող աջակցել Սիրիայի նախագահին ՝ հաղորդում է Reuters-ը:
-
14.02.2016|
23:15
Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
12.02.2016|
21:18
Առաջատար գերտերությունները Մյունխենում Սիրիայի հարցով համաձայնության են եկել, սակայն խաղաղության մասին դեռ վաղ է խոսել՝ գրում է The Telegraph-ը։
-
12.02.2016|
21:06
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություններ և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել են», իրականությանը չի համապատասխանում և քարոզչական հնարք է:
-
12.02.2016|
13:03
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
-
11.02.2016|
15:50
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցության կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ՝ ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
11.02.2016|
15:47
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշել են ընդլայնել Դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում` հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: